Անկարայի պատասխանը՝ ԵՄ-ին 3000թ.-ին միանալու մասին Քեմերոնի հայտարարությանը. Ամոթ է

Անկարայի պատասխանը՝ ԵՄ-ին 3000թ.-ին միանալու մասին Քեմերոնի հայտարարությանը. Ամոթ է

PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն ամոթալի է համարում հայտարարություններն այն մասին, որ երկիրը Եվրամիությանը կանդամակցի 3000 թվականից ոչ վաղ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ITV հեռուստաընկերությանը տվված հարցազրույցում մայիսի 23-ին ասել է, որ Թուրքիան չի դառնա Եվրոպական միության անդամ ավելի վաղ, քան 3000 թվականին, եթե Անկարայի ու Բրյուսելի միջև բանակցությունները շարունակվել ընթացիկ տեմպով:

«Նույնիսկ ծրագրերում որևէ հավանականություն չկա, որ Թուրքիան կմտնի Եվրամիություն: Երկիրը դիմումը ներկայացրել է 1987 թվականին: Նման տեմպերով նրանք, միգուցե, ԵՄ անդամ դառնան 3000 թվականին», - ասել է նա:

«Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը կշարունակվի մինչև 3000 թվական, ապա դա ամոթալի է ոչ թե Թուրքիայի, այլ բոլոր նրանց համար, ովքեր նման մտքեր են բարձրաձայնում»,-ասել է Քուրթուլմուշը, Haber7-ին հղումով գրում է Tert.am-ը։

Պաշտոնյայի խոսքով՝ եվրոպացի քաղաքական գործիչներին նախ պետք է հարցնել, թե ինչ է լինելու ԵՄ-ի հետ 30 տարի անց։

«Մենք կատարում ենք մեր ստանձնած պարտավորությունները վիզային ռեժիմի ազատականացման հարցում։ Սակայն կցանկանայինք ընդգծել, որ Թուրքիան ամենևին էլ ԵՄ-ից կախված չէ»,-ասել է փոխվարչապետը։

Քեմերոնը հիշեցրել է նաև, որ միության անդամ ցանկացած երկիր կարող է վետո կիրառել ԵՄ-ին նոր պետության միանալու որոշման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---