Անկախ ՀՀ-ի պատմության մեջ առաջին անգամ. Մերդինյանը՝ մարմնամարզության ԵԱ չեմպիոն

Անկախ ՀՀ-ի պատմության մեջ առաջին անգամ. Մերդինյանը՝ մարմնամարզության ԵԱ չեմպիոն

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Բեռն քաղաքում անցկացվող մարմնամարազության Եվրոպայի առաջնության անհատական գործիքներից նժույգթափերում Հարություն Մերդինյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:

Հայ մարզիկը հավաքել է 15.366 միավոր, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Իսկ Եվրոպայի առաջնության օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքել է 15.633 միավոր և հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն:

Առաջնության եզրափակչում Հայաստանը ներկայացնում են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Վահագն Դավթյանը: Գլխավոր մարզիչն է Հակոբ Սերոբյանը:

Հարություն Մերդինյանն աշխարհի 2015-ի բրոնզե մեդալակիր է նժույգթափերում, 2016-ի աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր: Վահագն Դավթյանը 2016-ի մարմնամարզության աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր է օղակների վարժությունում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---