Հայ մարմնամարզիկները՝ անհատական ԵԱ-ում. Ոսկի և 2 արծաթ

Հայ մարմնամարզիկները՝  անհատական ԵԱ-ում. Ոսկի և 2 արծաթ

PanARMENIAN.Net - Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

Հենացատկերի վարժությունում Դավթյանը հավաքելով 15.316 միավոր՝ արծաթե մեդալ է նվաճել, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Այս ձևում լավագույն արդյունք` 15.399, գրանցել է Ուկրաինան ներկայացնող Օլեգ Վերնյաևը:

Ավելի վաղ՝ հավաքականի մյուս անդամներից Հարություն Մերդինյանը դարձել էր Եվրոպայի չեմպիոն՝ անկախ ՀՀ-ի պատմության մեջ առաջին անգամ, իսկ Վահագն Դավթյանն՝ արծաթե մեդալակիր:

Հարություն Մերդինյանն աշխարհի 2015-ի բրոնզե մեդալակիր է նժույգթափերում, 2016-ի աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր: Վահագն Դավթյանը 2016-ի մարմնամարզության աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր է օղակների վարժությունում:

Արթուր Դավթյանը 4-րդն էր 2016-ի աշխահի գավաթի խաղարկությունում (հենացատկ), 2013-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2015-ի Միխայիլ Վորոնինի գավաթի խաղարկությունում առաջինն էր բազմամարտում ու հենացատկում:

Հավաքականի գլխավոր մարզիչն է Հակոբ Սերոբյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---