Հայ աթլետները ևս 2 օլիմպիական ուղեգիր են նվաճել

Հայ աթլետները ևս 2 օլիմպիական ուղեգիր են նվաճել

PanARMENIAN.Net - Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացած աթլետիկայի Հայաստանի առաջնությունում Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել եռացատկորդ Լևոն Աղասյանը՝ եռացատկում գրանցելով 16 մ 85 սմ արդյունք, որը հենց օլիմպիական նորմատիվ է:

Աղջիկների 200 մետր վազքում Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունք է նվաճել 15-ամյա Գայանե Չիլոյանը, ով տարածությունը հաղթահարել է 23.16 արդյունքով, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Մինչ այս Հայաստանն աթլետիկա մարզաձևում ուներ ևս երկու Օլիմպիական խաղերի ուղեգիր, այն նվաճել էին հեռացատկորդ Ամալյա Շառոյանը և վազորդ Դիանա Խուբեսերյան:

Մայիսին Ալբանիայում կայացած վարկանիշային մրցաշարումԼևոն Աղասյանը եռացատկում գրավել է առաջին հորիզոնականը` 16մ 03սմ, սակայն չի գերազանցել Օլիմպիական խաղերի համար նախատեսված նորմատիվը (16 մ 85 սմ): Մայիսի 16-ին աթլետիկայի Աթենքի միջազգային մրցաշարում Աղասյանը գրավել է առաջին հորիզոնականը, սակայն չի կարողացել Ռիոյի Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---