Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը` երիտասարդների ԵԱ փոխչեմպիոն

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը` երիտասարդների ԵԱ փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Շվեյցարական Բեռն քաղաքում ավարտվել է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել:

Օղակների վարժության երիտասարդների պայքարում Ավետիսյանը հավաքել է 14,300 միավոր և դարձել Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն: Առաջին տեղում 14,358 միավորով Գերմանիայի ներկայացուցիչ Նիկ Կլեսսինգն է, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Մինչ այս Հայաստանի հավաքականի անդամներից Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ) արծաթե մեդալակիրներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---