Մարիա Կուրսովան 10-րդն է շախմատի ԵԱ-ում 3 տուրից հետո

Մարիա Կուրսովան 10-րդն է  շախմատի ԵԱ-ում  3 տուրից հետո

PanARMENIAN.Net - Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 3-րդ տուրի պարտիաները:

Երկու անընդմեջ հաղթանակից հետո Մարիա Կուրսովան կիսել է միավորը Յովանկա Հուսկայի հետ: Ոչ ոքի խաղացին նաև Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Միակ հաղթանակը տոնել է Լիլիթ Գալոյանը, ով պարտության է մատնել ռուս Իրինա Ուտիատսկայային:

Այս տուրից հետո Կուրսովան 2,5 միավորով 10-րդ տեղում է: Մկրտչյանը՝ 32-րդ, Գալոյանը՝ 60-րդ:

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---