Հակառակորդն անկանոն կրակել է ՀՀ սահմանի ուղղությամբ

Հակառակորդն անկանոն կրակել է ՀՀ սահմանի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են միայն ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:

ՀՀ զինված ուժերը շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել առաջադրված խնդիրները:

Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը:

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---