Հասանով. Ադրբեջանը ստիպված էր դադարեցնել պատերամզը և այդ գործում մեծ էր ՌԴ նախագահի դերը

Հասանով. Ադրբեջանը ստիպված էր դադարեցնել պատերամզը և այդ գործում մեծ էր ՌԴ նախագահի դերը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերի գծով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական բախումների կասեցման գործում զգալի է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը: Ըստ նրա, «միջազգային իրավունքի նորմերը պահանջում են, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծվի: Ուստի Ադրբեջանը ստիպված էր դադարեցնել պատերամզը և այդ գործում մեծ էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը»,-մեջբերում է Հասանովի խոսքը Ինտերֆաքսը:

Նա նշել է, որ ԵԱՀԿ համանախագահ երկրները պետք է կամք դրսևորեն հակամարտությունը լուծելու համար, գրում է «Կոմերսանտը»:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. Կասպրշիկ. ԵԱՀԿ գործող նախագահության ընդլայնումը թույլ կտա ավելացնել դիտարկումների քանակը

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---