Նախարար. Հնարավոր է՝ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի

Նախարար. Հնարավոր է՝ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ  տրվի

PanARMENIAN.Net - Հնարավոր է՝ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի: Այս մասին մայիսի 30-ին Ազգային ժողովում մենաշնորհի դեմ պայքարի վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Հայաստանի շաքար արտադրող գործարանն այսօր աշխատում է իր հզորության 25-30%-ի չափով: Հիմա հարց է՝ առհասարակ այդ 25-30%-ն էլ չպետք է թույլ տալ, որ աշխատի՞, թե՞ ավելի լավ է օրենքով իրեն ճանաչել մենաշնորհ, բայց պայմաններ առաջադրել: Օրինակ, պետք է ապահովի նավազագույնն այսքան աշխատատեղ, այսքան պետական բյուջեի մուտքեր, թափանցիկություն: Այդ դեպքում, անկախ նրանից, թե ովքեր են սեփականատերերը, գուցե պետությունը նաև աջակցի այդ կազմակերպությանը՝ արտահանում կազմակերպի»,- պարզաբանել է Մինասյանը:

Լրագրողի հարցին, թե այսինքն կառավարությունը փորձում է օրենքով օրինականացնել այն, ինչն այսօր անօրինական ճանապարհով կատարվում է, Մինասյանը պատասխանեց. «Ոչ, ես ասում եմ հետևյալը՝ սրանք հարցեր են, որոնք պետք է քննարկվեն», մեջբերում է Panorama.am-ը:

Կառավարության ներկայացուցիչը բերել է Շվեյցարիայի օրինակը՝ այնտեղ աղ արդյունահանող ձեռնարկությանը տրվել է բացառիկ իրավունք՝ Շվեյցարիա աղի ներմուծման թույլտվություն տալու առումով: Նրա խոսքով, դա նույնպես մասնավոր ընկերություն է, օրենքով տվել են իրավունք, նույնը կարող է լինել նաև Հայաստանում:

Մայիսին Ազգային ժողովում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկրել ինչ ցանկանա. «Ես լինելու եմ հետևողական, որեւէ մի գերատեսչության, նախարարության, պատկան մարմինների կողմից առանձնակի մոտեցումներ չեն լինելու: Լինելու են հավասար պայմաններ, հավասար հարկային դաշտ»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---