Հարթաքանդակ Հռոմի պապի համար. Հայ քանդակագործը բրոնզից և ոսկուց նվեր է պատրաստում

Հարթաքանդակ Հռոմի պապի համար. Հայ քանդակագործը բրոնզից և ոսկուց նվեր է պատրաստում

PanARMENIAN.Net - Հայտնի հայ քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն աշխատում է ցնցող հարթաքանդակի ստեղծման վրա, որը ողջ հայ ժողովրդի անունից նվիրելու է Հռոմի Ֆրանցիսկոս Պապին, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի կարգախոսն է` «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

«Երբ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինձ մոտ միանգամից ցանկություն առաջացավ անակնկալ պատրաստել Սրբազանի համար: Երբ հայտնի դարձավ նրա հայաստանյան այցի օրը, ես սկսեցի «Լռության րոպե» բարելիեֆի ստեղծման աշխատանքները», - ասել է լրագրողներին Առաքելյանը:

Նրա խոսքով, չորս մետր երկարություն և մեկ մետր բարձրություն ունեցող հարթաքանդակի կենտրոնում Կենաց ծառն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի բարգավաճումը: Քանդակը պատրաստվելու է բրոնզից և ոսկուց:

«Գաղափարն այն է, որ ողջ աշխարհը եկել է Կենաց ծառի մոտ` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության զոհերին` ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև` այլ ազգերի: Ես ցանկանում էի ցույց տալ նաև, որ հայ ժողովուրդը չի ոչնչացվել, այլ հակառակը` ապրում և բարգավաճում է», - ասել է նա:

Հարթաքանդակը պատկերում է ավելի քան 220 ֆիգուր, որոնց թվում են նաև Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, Ամենայն Հայոց Կոթողիկոս Գարեգին Բ-ն, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը, ինչպես նաև հրեաների և մուսուլմանների հոգևոր առաջնորդները։

«Ես կցանկանայի, որ այդ քանդակը փոխանցվի Հռոմի Պապին` որպես նվեր հայ ժողովրդի անունից` ի նշան երախտագիտության: Կցանկանայի, որ նվերը հանձներ կամ մեր երկրի նախագահը, կամ հոգևոր առաջնորդը», - նշել է Առաքելյանը:

Քանդակագործի խոսքով, հարթաքանդակը նախատեսվում է ավարտել հունիսի 15-ին, իսկ այցից մի քանի օր առաջ քանդակի մի մասը ցուցադրվելու է հատուկ ցուցահանդեսին:

Եռօրյա այցի շրջանակներում Հռոմի պապը կայցելի Մայր Աթոռ, կլինի Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի թանգարանում, Գյումրի այցից հետո պատարագ կմատուցվի նաև Երևանում, իսկ այցի ավարտին Հռոմի պապը և Ամենայն Հայոց կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---