26 առանձնատնով Քաշաթաղի Արիավան նորակառույց բնակավայրը պատրաստ է շահագործման

26 առանձնատնով Քաշաթաղի Արիավան նորակառույց բնակավայրը պատրաստ է շահագործման

PanARMENIAN.Net - Քաշաթաղում կառուցվող Արիավան բնակավայրի առանձնատները պատրաստ են շահագործման: Չնայած ապրիլի 5-ից հետո Արիավանում աշխատող կապալառու կազմակերպությունների տեխնիկայի մեծ մասը տեխափոխվել է առաջնագիծ` ինժեներական աշխատանքներ կատարելու համար, այնուամենայնիվ, բարեկարգման ուղղությամբ աշխատանքները շարունակվել են, հայտնում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամլո ծառայությունը:

Արիավանի առաջին թաղամասն ամբողջությամբ` 26 առանձնատնով, բոլոր ենթակառուցվածքներով պատրաստ է շահագործման: Այստեղ իրականացվել է հիմնապատերի և պատերի կառուցում, բոլոր առանձնատները շրջափակվել են մետաղական ցանկապատերով: Թաղամասը ջրաֆիկացված է:

Արիավանի 2-րդ թաղամասում արդեն 7 տանիք է կառուցվել: Մյուս մյուս առանձնատների տանիքների կառուցման աշխատանքները կավարտվեն հունիս ամսին: Ավարտվել են ներքին ջրամատակարարման ցանցի և կոյուղագծերի աշխատանքները, իսկ արտաքին ջրամատակարարման համար աշխատանքներ են տարվում: Բարեկարգման աշխատանքներ են տարվում նաև 3-րդ թաղամասում:

Աղբյուրի հաղորդմամբ` բնակավայրը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերի 2-ին` ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում, հայտնում է Արցախպրեսը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---