Մարվել և շրջանառության մեջ է դրվել «Նյու Յորք 2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկը

Մարվել և շրջանառության մեջ է դրվել «Նյու Յորք 2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկը

PanARMENIAN.Net - Մայիսի 29-ին միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի ՝ «Նյու Յորք 2016»-ի շրջանակներում տեղի է ունեցել «Նյու Յորք 2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը:

Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Նյու Յորքի երկնաքերերից մեկը՝ լուսավորված Հայաստանի դրոշի գույներով: Նամականիշը ունի խնձորի տեսք, որը խորհրդանշում է Նյու Յորք քաղաքը (Նյու Յորքն ամերիկյան խոսակցական լեզվով ասում են «Մեծ Խնձոր»), հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

Մարումն իրականացրել են ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

Տեխնիկական տվյալներն են. անվանումը՝ «Հայաստանի մասնակցությունը Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդես Նյու Յորք-2016-ին», թողարկմանը օրը` 29-ը մայիսի, 2016թ., դիզայնը` Խուան Պաբլո Գեչիջյան, Վահագն Մկրտչյան: Տպագրվել է` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերն են` 40,0 x 39,2 մմ, գեղաթերթիկինը` 90,0 x 55,0 մմ: Տպաքանակը 30 000 հատ է:

Հայփոստը մասնակցում է Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին:

Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսը գործում է 2016թ-ի մայիսի 28-ից հունիսի 4-ը Նյու Յորքում:

Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: Հայփոստը առաջին անգամ առանձին տաղավարով է մասնակցում նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը:

Ցուցահանդեսին ներկայացված են 2013, 2014 և 2015թ. –ի հայկական նամականիշերի հավաքածուներ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---