Գնիր «Կոկա-Կոլա»-ի զովացուցիչներից մեկը՝ ստացիր Euro 2016-ի ուղեգիր30 մայիսի 2016 - 17:28 AMT PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը մայիսի 2-ից հուլիսի 15-ն անցկացնում է «Եվրո 2016» խաղարկությունը: Գլխավոր մրցանակը հուլիսի 2-ին Ֆրանսիայի Բորդո քաղաքում կայանալիք Euro 2016-ի քառորդ եզրափակչի խաղերից մեկի ուղեգիրն է: Ընդհանուր առմամբ խաղարկվում է 5 ուղեգիր, բացի այդ՝ ֆիրմային բաժակներ, գլխարկներ, գնդակներ և սպորտային պայուսակներ: Խաղարկության մեկնարկից ի վեր արդեն 30.000 շահում է եղել, շահողներից մոտ 10.000-ն էլ հասցրել են ստանալ իրենց մրցանակները: Դրանցից երեքն ուղեգիր են, հաջողակներն էլ Բորիս Բաղդասարյանը, Կարինե Գևորգյանն ու Ալբերտ Սաֆարյանն են` Երևանից: Նրանք հուլիսին կմեկնեն Ֆրանսիա, որտեղ 5 անմոռանալի օր կանցկացնեն ու Բորդո քաղաքում կհետևեն Euro 2016-ին: Ուղեգիր շահելու հնարավորություն ունի դեռ ևս 2 քաղաքացի: Մրցանակների ընդհանուր թիվը 135.000 է: Առաջին ուղեգիրը շահած Բորիս Բաղդասարյանն ասել է՝ հաղորդագրությունն ուղարկելու միտքը որդունն էր, որը ծանոթ էր խաղարկության պայմաններին:
«Խցանի տակի կոդն ուղարկելու հաջորդ օրը զանգահարեցին ու ասացին, որ շահել ենք: Շատ էինք ուրախացել: Չնայած Ֆրանսիայում բազմիցս եմ եղել, ֆուտբոլային հանդիպմանը, հատկապես՝ Եվրոպայի առաջնության խաղերին ներկա չեմ գտնվել»,- ասել է Բաղդասարյանը: Խաղարկությանը մասնակցելու համար պետք է գնել դեղին խցանով 500 մլ, 1 լիտր կամ 1,5 լիտր տարողությամբ «Կոկա-Կոլա», «Կոկա-Կոլա Զերո», «Ֆանտա Նարինջ» կամ «Սպրայտ» ըմպելիքներից որևէ մեկը: Խցանի ներքին մասում նշված 10-անիշ հատուկ կոդն անհրաժեշտ է ուղարկել 1021 կարճ համարին կամ գրանցել այն Euro2016.coca-cola.am կայքում: Ուղեգիր շահած 53-ամյա Կարինե Գևորգյանը պատմել է, որ ամուսինը գրեթե ամեն օր «Կոկա-Կոլա» է ըմպում՝ շատ է սիրում: Շահումն ընտանիքում առաջինը չէ (մինչև այս արդեն գլխարկ ու բաժակ էին շահել), բայց գլխավորն է:
«Ուրախությանս չափ չկա: Չէինք հավատում, որ շահել ենք: Հրաշք էր... Մեր ընտանիքի ֆուտբոլասերը ես եմ, և մեծագույն հաճույքով ամռանը Բորդո կմեկնեմ: Բացի այդ, մանկուց երազել եմ տեսնել Ֆրանսիան, բայց մինչև օրս չի ստացվել: Ինչպես ասում են՝ եթե մի բանի մասին շատ ես երազում, ուրեմն երազանքդ անպայման կիրականանա: Իմ երազանքը կատարվեց»,- զգացողություններով կիսվել է Կարինե Գևորգյանը: Գլխավոր երրորդ մրցանակին արժանացած Ալբերտ Սաֆարյանը «Կոկա-Կոլա» զովացուցիչների սիրահար է, ուղեգիրն էլ շահել է հենց առաջին SMS հաղորդագրությունն ուղարկելով: Բացի այդ, նաև ֆուտբոլի մեծ երկրպագու է: «Խաղարկության պայմաններին ծանոթ էի, գիտեի, որ հնարավոր է շահել: Ի դեպ, ընկերս 2010-ին Հարավային Աֆրիկայում ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր հաղթողներից մեկն էր, այնպես որ հավատում էի, որ գուցե մի օր ես էլ շահեմ: Ուղարկեցի, բայց երբ զանգահարեցին ու ասացին, որ հաղթել եմ, չհավատացի՝ կարծում էի, թե ընկերներիցս մեկն է, կատակում: Ուղարկածս կոդը կրկնելուց հետո միայն հավատացի, որ իրոք շահել եմ»,- ասել է Ալբերտ Սաֆարյանը:
Գրանցման վերջնաժամկետը հուլիսի 15-ն է՝ մինչև ժամը 00:00-ն, բայց ուղեգրերի վերջին վիճակահանությունը կայանալու է հունիսի 7-ին: Մրցանակների վիճակահանությունն անցկացվում է ամեն օր, իսկ գլխավոր մրցանակի՝ ուղեգրերի հաղթողները որոշվում են շաբաթական պարբերականությամբ: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով |