Գործադիրը չի հասցնի ավարտել մենաշնորհների վերաբերյալ ուսումնասիրությունը հանձնարարված ժամկետում

Գործադիրը չի հասցնի ավարտել մենաշնորհների վերաբերյալ ուսումնասիրությունը հանձնարարված ժամկետում

PanARMENIAN.Net - Մենաշնորհների մասին ուսումնասիրությունը վարչապետի նախանշած ժամկետներում չի լինի: Այս մասին է հայտարարել Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ազգային ժողովում՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա հայտնել է, որ տեղեկատվության հավաքագրման աշխատանքներն իրենք իրականացնում են, բայց համապատասխան տեղեկատվության առումով ապահովված չեն, հետևաբար կարիք կա ժամկետները երկարացնելու: «Պատասխանատվությունը իմ վրա է, որովհետև ես չեմ ուզում հրապարակել մի փաստաթուղթ, որը լիարժեք տեղեկատվական ապահովվածություն չունի: Դրա համար ես ինքս, գուցե, կխնդրեմ վարչապետին, որպեսզի երկարացնի ժամկետը», -շեշտել է Մինասյանը, գրում է Panorama.am-ը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ին շաբաթ ժամանակ էր տվել էկոնոմիկայի նախարարությունը՝ պարզելու՝ որոնք են Հայաստանում մենաշնորհները և կազմել դրա վերաբերյալ ցուցակ: Վարչապետի տված ժամկետը ավարտվում է հունիսի 2-ին:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության մայիսի 12-ի նիստում հայտարարել է, որ ՀՀ-ում պետք է ձևավորվի առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ: Նա խոսել է դրան հասնելու 3 ուղղության մասին: Դրանք են կոռուպցիայի դեմ պայքարն, ավելորդ ծախսերի ու ուռճացված պետական ապարատի կրճատումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---