Amerianews-Kids. Մկոն կվարի Ամերիաբանկի միջոցառումը՝ 4-8 տարեկան երեխաների համար

Amerianews-Kids. Մկոն կվարի Ամերիաբանկի միջոցառումը՝ 4-8 տարեկան երեխաների համար

PanARMENIAN.Net - Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ամերիաբանկը 4-8 տարեկան երեխաների համար նախաձեռնել է Amerianews-Kids միջոցառումը, որը կվարի բոլորի կողմից սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը, նույն ինքը՝ Մկոն:

Միջոցառման նպատակն է երեխաների համար իրենց տոնը դարձնել հիշարժան և հնարավորություն տալ իրենց կարծիքն արտահայտել մեծերին հուզող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև թղթի վրա պատկերել Հայաստանի ապագան այնպիսին, ինչպիսին տեսնում են իրենց մանկական գունեղ երևակայությամբ:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 1-ին, Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց), ժամը 12:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում:

Միջոցառման ընքացքում անցկացվելու է երկու մրցույթ՝ «Իմ ապագա Հայաստան» խորագրով նկարչական և Amerianews-Kids Casting հաղորդավարի մրցույթ:

Նկարչական մրցույթի ընթացքում փոքրիկների նկարած աշխատանքները անանուն կհրապարակվեն Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում և լավագույն 5 նկարների հեղինակները կստանան անակնկալ նվերներ: Նշենք, որ տվյալ նկարների 2 հեղինակ ընտրվելու է Ամերիաբանկի կողմից, իսկ 3-ը` կլինեն առավելագույն Like ունեցող աշխատանքները: Նկարչական մրցույթի արդյունքները կամփոփվեն ՀՀ Սահմանադրության օրը` հուլիսի 5-ին:

Amerianews-Kids Casting հաղորդավարական մրցույթի ընթացքում երեխաներից հարցազրույց կվերցնի Մկրտիչ Արզումանյանը և հենց նա էլ կընտրի ամենաակտիվ ու անկաշկանդ 8 փոքրիկի, որոնք հետագայում կվարեն Amerianews-Kids հաղորդումը: Amerianews-Kids Casting-ի արդյունքները կամփոփվեն հունիսի 15-ին և կհրապարակվեն Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում և Ամերիա ընկերությունների խմբի կայքում:

Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի Ամերիաբանկի YouTube պաշտոնական էջում: Միջոցառման մասնակցությունն անվճար է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---