ՃՈ. Տուգանքների ավելացված մասը չվճարելու ժամկետը մոտենում է ավարտին

ՃՈ. Տուգանքների ավելացված մասը չվճարելու ժամկետը մոտենում է ավարտին

PanARMENIAN.Net - 2016 թ. հուլիսի 11-ին ավարտվում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թ. դեկտեմբերի 21-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը։

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տվյալ ժամանակահատածում 2012 թ. հունվարի 1-ից մինչև 2015 թ. հունվարի 9-ը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված անձը տուգանքի գումարը (սկզբնական գումարը) վճարելու դեպքում ազատվում է վարչական ակտի ընդունման պահին գործող օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը (եռապատկված, հնգապատկված, 25 կամ 50 տոկոսով ավելացած) և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:

2015թ. հունվարի 9-ից մինչև 2016թ. հունվարի 11-ը կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքի գումարը վճարելու դեպքում, վարչական ակտի հասցեատերն ազատվում է չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը վճարելու պարտականությունից:

Կարդացեք նաև. Երթևեկության որոշ կանոններ խախտելիս վարորդները կնախազգուշացվեն. Օրենքն ուժի մեջ է

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---