Երևանն ու Մոսկվան քննարկում են ՀԱԷԿ-ին միջուկային վառելիքի պաշարի առաքումը

Երևանն ու Մոսկվան քննարկում են ՀԱԷԿ-ին միջուկային վառելիքի պաշարի առաքումը

PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող «Ատոմէքսպո-2016-ի» շրջանակում ՀԱԷԿ-ին միջուկային վառելիքի պաշարի առաքման հարցեր են քննարկել «Ռոսատոմ»ի վառելիքային ընկերության՝ ՏՎԷԼ-ի ղեկավարությունն ու ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը: «Հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցութան հեռանկարները, մասնավորապես, ռուսական վառելիքի լրացուցիչ առաքումների հնարավորությունը, ասվում է ՏՎԷԼ-ի հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վարդանյանը նշել է, որ ՀԱԷԿ-ն արդեն գրեթե 40 տարի է աշխատում է ռւսական հումքով և որ Ռուսաստանը հուսալի մատակարար է: Միջուկային ոլորտի Հայ և ռուս մասնագետները միշտ սերտորեն համագործակցել են: Իր աշխատանքի ամբողջ ընթացքում ՀԱԷԿ-ը միայն ռուսական միջուկային վառելիքով է աշխատել, որը լավագույնս է դրսևորել իրեն: Հուսով ենք, հետագայում ևս կունենանք նման բարձրորակ միջուկային վառելիք օգտագործելու հնարավորություն»,-ասել է Վարդանյանը:

Նա նշել է նաև, որ ամբողջ գործակցության ընթացքում մատակարարման ոչ մի խափանում չի եղել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիան պատրաստ է պահպանության վերցնել և վերամշակել Հայկական ԱԷԿ-ի օգտագործված միջուկային վառելիքը: Այդ մասին լրագրողներին է ասել «Ռոսատոմի» ռադիոակտիվ թափոնների, օգտագործված միջուկային վառելիքի և վտանգավոր միջուկային և ռադիացիոն վտանգ ներկայացնող օբյեկտները շահագործումից հանելու ոլորտում պետական քաղաքականության գծով տնօրեն Օլեգ Կրյուկովը:

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը` ռուսական ВВЭР-440 ռեակտորով: Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր 270 միլիոն դոլար միջպետական վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի: ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` սարքավորումների տեսքով: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով:

Հայաստանը մտադիր է կառուցել ԱԷԿ–ի մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար կպահանջվի մոտ $5 մլրդ: Նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2018–2019-ին, ԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի վերակառուցումը կսկսվի 2017-ի գարնանը և կտևի մոտ կես տարի։ Այժմ գործում է միայն այդ բլոկը՝ 407.5 Մբթ հզորությամբ, որը շահագործման է հանձնվել 1980-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ էներգաբլոկը 1989–1995 թվականներին չի աշխատել՝ շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2026-ի սեպտեմբերը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---