Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման քննարկումը դատապարտող հայտարարությունը միայն ԺԴԿ-ն չի ստորագրել

Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման քննարկումը դատապարտող հայտարարությունը  միայն  ԺԴԿ-ն չի ստորագրել

PanARMENIAN.Net - Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի՝ Ցեղասպանության հարցով Գերմանիային հնչեցրած բացահայտ սպառնալիքներից հետո մայիսի 30-ին մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հայտարարության են հրապարակել Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի օրակարգ բերվելու, ինչպես նաև հունիսի 2-ին կայանալիք քննարկումը դատապարտելու վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան մերժում և խստորեն դատապարտում է 1915-ի «դեպքերի» վերաբերյալ ոչ իրավական բանաձևը: Հայտարարության մեջ մասնավորապես շեշտվել է նաև, որ նախաձեռնությունը վտանգելու է թուրք-գերմանական բարեկամական հարաբերությունները։

Հակահայկական հայտարարության տակ ստորագրել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները: Հայտարարությանը տակ չի ստորագրել միայն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, գրում է Yerkir.am-ը:

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունթեսթագում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Դա առաջացրել էԹուրքիայի ղեկավար և ընդդիմադիր շրջանակների զայրույթը, որոնք ամեն կերպ ձգտում են խափանել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության ճանաչումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---