ԵՏՄ-ն կզարգացնի Չինաստանի հետ առևտուրը

ԵՏՄ-ն կզարգացնի Չինաստանի հետ առևտուրը

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Աստանայում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի ընթացքում ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի նախագահները կամփոփեն ԵՏՄ գործունեության միջանկյալ արդյունքները:

Մինչդեռ փորձագետները նշում են, որ միությունն այնքան հաջող չի ստացվել, ինչպես պլանավորվում էր, իսկ շարքային քաղաքացիների ազատ տեղաշարժի հույսերը չարդարացան, ասվում է «Նեզավիսիմայա գազետա»-ի հոդվածում:

Նիստում նախագահները կքննարկեն ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրների հետ առևտրային համագործակցության հեռանկարները՝ առաջին հերթին Չինաստանի հետ, որի նախաձեռնողը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է: Գագաթնաժողովում կընդունվի ԵՏՄ և չինական «Մեկ գոտի՝ մեկ ուղի» ծրագրի զարգացման և համադրման հայեցակարգը: Այդ մասին հայտնել էր Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը: Ըստ նրա, հայեցակարգն ու մոտեցումները հավանություն են ստացել ԵՏՄ երկրների վարչապետների նիստում:

ՌԴ-ն առաջարկում է առաջ շարժվել և ընդլայնել ԱՍԵԱՆ երկրների գործընկերների ցանկը: Այդ մասին Երևանում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Բոլոր կառավարությունների ղեկավարները, որոնց հետ ես հանդիպել եմ ԱՍԵԱՆ-ի գծով, ցանկություն են հայտնել ինքնուրույն, առանձին կապեր հաստատել ԵՏՄ հետ: Կարծում եմ, պետք չէ նման հնարավորություն բաց թողնել ասիական ուղղությունում»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Սինգապուրը առևտրի ազատ գոտի կստեղծեն, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը ռուս-սինգապուրյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտին: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, ապա, ըստ Շուվալովի, Սինգապուրը անհապաղ կդիմի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին` խնդրելով խորհրդակցություններ սկսել և նման համաձայնագիր կնքել, հայտնում է ԵՏՀ-ն:

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարեց, որ ավելի քան 40 երկիր, այդ թվում Չինաստանը, ցանկություն է հայտնել ԱԱԳ ստեղծել ԵՏՄ հետ: Դա հաստատեց նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---