ՕՊԵԿ հանդիպմանն ընդառաջ նավթի գները կայունացել են

ՕՊԵԿ հանդիպմանն ընդառաջ նավթի գները կայունացել են

PanARMENIAN.Net - Նավթի գները կայունացել են մեկ բարելի դիմաց $50-ց ցածր մակարդակի վրա` Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) հանդիպմանն ընդառաջ և համաշխարհային շուկայում առաջարկի և պահանջարկի վիճակի մասին նոր տվյալներին սպասելիս:

Վերջին շաբաթներին խափանումներ են գրանցվել մի շարք երկրներից նավթի մատակարարումների ոլորտում, այդ թվում Նիգերիայից, Լիբիայից և Կանադայից, հայտնում է Ինտերֆաքսը:

Brent տեսակի նավթի արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում Մոսկվայի ժամանակով 7:50-ի դրությամբ նվազել է 3 ցենտով` հասնելով $49,73 1 բարելի համար:

WTI նավթի ֆյուչերսների արժեքը հունիսին Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) կայացած էլեկտրոնային սակարկություններում, հակառակը, աճել է 0,5%-ով` հասնելով $49,59 մեկ բարելի դիմաց:

Հունիսի 2-ին Վիեննայում տեղի կունենա ՕՊԵԿ անդամ երկրների հերթական հանդիպումը, սակայն շուկայի մասնակիցները որևէ որոշում չեն ակնկալում արդյունահանման սահմանափակման վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---