Չորեքշաբթի Իսրայելի Քնեսեթը կարող է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը12 մարտի 2007 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Չորեքշաբթի օրը «Մերես» կուսակցությունը Քնեսեթում կբարձրացնի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը: «Ազատություն» ռադիոկայանին այդ մասին հայտարարել է Իսրայելի Հայ դատի հանձնախմբի ղեկավարներից պատմաբան Ժորժետ Ավագյանը: «Կհուսամ, որ եթե այս անգամ բանաձեւը չընդունվի, ապա հաջորդ անգամ անպայման կընդունվի», - ասաց ժորժետ Ավագյանը: Իսրայելական զանգվածային լրատվամիջոցները դեռ չեն արձագանքել, քանի որ Քնեսեթում 6 պատգամավոր ունեցող «Մերես» կուսակցության անդամներն առանձին-առանձին են հանդիպում խորհրդարանականների հետ եւ հրապարակային հայտարարություններ չեն անում: Քնեսեթում արաբական կուսակցությունները ներկայացնող պատգամավորները հրաժարվել են մասնակցել ցեղասպանության հարցի քվեարկությանը. - «Ասացին` «Հասկանում ենք ձեզ, բայց Թուրքիան մահմեդական երկիր է»: Քնեսեթում գործող Իսրայել-Թուրքիա եւ Իսրայել-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբերը, ամենայն հավանականությամբ, կխանգարեն հարցի քննարկմանը կամ դեմ կքվեարկեն: Կան նաեւ Բաքվից ներգաղթած հրեա ռուսախոս պատգամավորներ, որոնք հաճախ են հակահայկական արտահայտություններ անում իսրայելական մամուլում: Իսրայելի գերագույն օրենսդիր մարմնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քվեարկության դնելու փորձ վերջին անգամ ձեռնարկվել է 5 տարի առաջ: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |