UTair-ը դեպի Երևան թռիչքներ կիրականացնի ՌԴ-ից

UTair-ը դեպի Երևան թռիչքներ կիրականացնի ՌԴ-ից

PanARMENIAN.Net - UTair ավիաընկերությունը դարձել է Ռուսաստանի քաղաքների և Երևանի միջև ուղևորների, ուղեբեռի և փոստի փոխադրման կանոնավոր ավիափոխադրողը։ Այդ մասին ասվուըմ է «Ռոսավիացիայի» հաղորդագրության մեջ։

UTair-ը շաբաթական 3 անգամ դեպի Երևան և հետադարձ թռիչքներ կկատարի Սոչի, Դոնի Ռոստով և Մինվոդի քաղաքներից: Շաբաթական 7 անգամ թռիչքներ կիրականացվեն Կրասնոդարից:

Մարտի 25-ից «Աերոֆլոտ» ավիաընկերությունը դադարեցրեց Դոնի Ռոստովից Երևան իրականացվող չվերթները:

«Աերոֆլոտի» պաշտոնյաները չվերթն անշահութաբեր են համարում` հեշտությամբ փակելով բնակչության շրջանում մեծ պահանջարկ ունեցող ուղղությունը»,-ասել է աղբյուրն ավիացիոն ոլորտից:

Հայաստանը ձգտում է տարանցիկ երկիր դառնալ ավիափոխադրումների համար: Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Invest Armenia-2016 գործարար համաժողովի բացմանը:

2013-ին Հայաստանի կառավարությունը ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարություն հաստատեց այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշեց ապրիլի 1-ից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում է ոլորտում առնվազն 3 հայկական ավիաընկերության գործունեություն։

Ազատականացման ռազմավարությունը հաստատել է «ՀՀ-ում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»: Խոսքն օդային փոխադրումների ազատականացման մասին է: Դրա հաստատմամբ ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն ընկերությունները, որոնք ցանկություն կունենան աշխատել մեր երկրում ու կհամապատասխանեն սահմանված չափանիշներին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---