ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Չեմ հավատում ԼՂ հակամարտության ռազմական լուծմանը»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. «Չեմ հավատում ԼՂ հակամարտության ռազմական լուծմանը»

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի հավատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը: Այս մասին Վարշավայի համալսարանում նա հայտարարել է Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում վերջին իրադարձությունների հետ կապված հայ ուսանողի տված հարցին ի պատասխան:

«Մենք այդ առնչությամբ հանդես ենք եկել հայտարարությամբ: Ես դիմել եմ երկու կողմին՝ կրակի դադարեցման ռեժիմի նկատմամբ հարգանք դրսևորելու կոչով: Ես չեմ հավատում հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը», -ասել է նա, հաղորդում է Արցախպրեսը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ հավելել է. «Մենք հայտարարում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցությունների ուղիով կարգավորման և կրակի դադարեցման ռեժիմը հարգելու կարևորության մասին»:

Դեռ փետրվարին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում խուսափել իրավիճակի հետագա սրումից։ Բրյուսելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում,անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Ստոլտենբերգը շեշտել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը լարվածության թուլացման կողմնակից է։

Հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ում է՞լ են կարծում, որ իրավիճակը կարող է սրվել ղարաբաղյան գոտում, դաշինքի գլխավոր քարտուղարը հստակ պատասխան ի տվել՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք ուշադրությամբ հետևում են տարածաշրջանային զարգացումներին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---