ISO նորացված ստանդարտին համապատասխանության հավաստագիր` Ամերիաբանկին

ISO նորացված ստանդարտին համապատասխանության հավաստագիր` Ամերիաբանկին

PanARMENIAN.Net - Գերմանական TÜV Rheinland միջազգային հեղինակավոր ընկերությունն Ամերիաբանկում իրականացրել է հերթական տարեկան աուդիտը և հաստատել է Բանկի գործունեության համապատասխանությունը նոր խմբագրությամբ ISO 9001:2015 Որակի կառավարման միջազգային ստանդարտին: Ամերիաբանկն այն եզակի ընկերություններից է Հայաստանում, որի գործունեությունը սերտիֆիկացվել է ISO 9001:2015 նոր խմբագրությամբ ստանդարտի պահանջներին համապատասխան:

Նոր՝ ISO 9001:2015 ստանդարտը շեշտն առավելապես դնում է ռիսկերի կառավարման վրա, ինչը ենթադրում է ռիսկերի ամբողջական բացահայտում և կանխարգելիչ գործողությունների սահմանում, միաժամանակ կարևորում է շրջակա միջավայրին առավել մեծ ուշադրության ցուցաբերումը, որակի քաղաքականությունը ռազմավարական նպատակների ներքո իրագործելը, ինչպես նաև հաճախորդներից բացի ընկերության մյուս շահառուների ակնկալիքների բավարարումը, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Ներկայացված պահանջներն Ամերիաբանկում առանձնակի ուշադրության կենտրոնում են, մասնավորապես ներդված են ռիսկերի կառավարման ժամանակակից համակարգեր, ինչպես նաև ներդրողների, բաժնետերերի, մատակարարների, աշխատակիցների հետ աշխատանքի կարգավորման քաղաքականություններ, գործընթացներ, կորպորատիվ կառավարման պրակտիկաներ և այլն:

Ամերիաբանկի որակի կառավարման համակարգն առաջին անգամ հավաստագրում է անցել 2009թ-ին և դրանից հետո Բանկն ամենամյա հերթական աուդիտների, ինչպես նաև երկու վերասերտիֆիկացման փուլերով հաստատել է իր համապատասխանությունը ISO միջազգային ստանդարտներին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---