Արցախի գարին Երևանում կմթերվի 120 դրամով

Արցախի գարին Երևանում կմթերվի 120 դրամով

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գարու բերքահավաքի կազմակերպման և գնային քաղաքականության հարցերին:

Խորհրդատվությանը մասնակցել են գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները և շրջվարչակազմերի ղեկավարները:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բերքահավաքի ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում պետք է համակարգված աշխատանք կազմակերպել բերքը անկորուստ հավաքելու համար: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է շրջաններում առկա կոմբայնների քանակով և հայտնել, որ անհրաժշետության դեպքում, նախօրոք ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, հունիսի 1-ից ՀՀ-ից կբերվեն հացահատիկահավաք կոմբայններ` աշխատանքները ժամանակին կազմակերպելու նպատակով:

Գյուղնախարարի խոսքով` հանրապետությունում արդեն հնձվել է գարու մոտ 500 հեկտար ցանքատարածություն՝ 20 ցենտներ նախնական միջին բերքատվությամբ: Գարին կմթերվի հանրապետության 5 մթերման կետերում և Երևանում:

Խորհրդակցության հիմնական հարցի` գարու սակագնի շուրջ մտքեր փոխանակելուց հետո որոշվել է գարին Երևանի պահեստում մթերել կիլոգրամը 120 դրամով, իսկ հանրապետության մթերման կետերում` 105 դրամով: Հիմնադրամի նկատմամբ պարտավորություններ ունեցող հողօգտագործները մթերված բերքի արժեքի 20 տոկոսը տեղում կստանան կանխիկ` բերքահավաքի հետ կապված ծախսերը հոգալու համար:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---