Երևանում հուշակոթող է բացվել՝ քառօրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակին

Երևանում հուշակոթող է բացվել՝ քառօրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակին

PanARMENIAN.Net - Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում տեղադրվել է հուշակոթող՝ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին:

Հուշակոթողի հեղինակն է քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը: Այն բացվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ:

Բացման արարողությանը ներկա են եղել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, պաշտոնատար այլ անձինք, հոգևորականներ, ովքեր ծաղիկներ են խոնարհել դրել հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին:

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) ևս 9 զինծառայող և 2 կամավոր մահացել է ապրիլի 2-13 ժամանակահատվածում գրանցված դժբախտ պատահարներից: Հայկական կողմը նաև 120-ից ավել վիրավոր է ունեցել, որոնցից մի քանիսն ավելի ուշ մահացել են հոսպիտալներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---