Հայաստանի Մ-19 հավաքականը նվազագույն հաշվով պարտվել է Սլովակիային

Հայաստանի Մ-19 հավաքականը նվազագույն հաշվով պարտվել է Սլովակիային

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Միյավա քաղաքի «Միյավա Սիթի» մարզադաշում ավարտվել է Սլովակիա-Հայաստան Մ-19 (մինչև 19 տարեկանների) հավաքականների առաջին ընկերական հանդիպումը։ Սլովակիայի հավաքականը հաղթել է 1:0 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան:

Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչն է Մարտին Դոհալը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Արամ Ոսկանյան:

Երկրորդ խաղը նախատեսված է անցկացնել Յասլովսկե Բոհունիցե քաղաքի մարզադաշտում, հունիսի 2-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

2016-ի մարտին մեր Մ-19 ընտրանին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով` 4-1 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---