Ջաբրայիլի մոտակայքում «Սմերչի» բեկորներ են հայտնաբերվել

Ջաբրայիլի մոտակայքում «Սմերչի» բեկորներ են հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Հովիվները Լեռնային Ղարաբաղի Ջաբրայիլ բնակավայրի մոտ «Սմերչ» համակարգի շարժիչի բեկոր են հայտնաբերել: Այժմ որոնում են մարտական մասը:

Տեղեկատվությունն այդ մասին տեղադրված է Լեռնային Ղարաբաղում գործող «Halo Trust»-ի Twitter-ի միկրոբլոգում:

Ադրբեջանը «Սմերչ» կամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր էր կիրառել Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ մարտերում: «Սմերչի» ականն ընկել է ադրբեջանական գերեզմանոցում: «Սմերչը», սակայն, հայկական կողմին որևէ վնաս չի հասցրել. Ադրբեջանը կարևոր ռազմական օբյեկտ էր թիրախավորել հարավ-արևելքում, բայց 2 կմ վրիպել է: ԼՂՀ արտգործանարախության մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով համակարգի կիրառումը, հայտարարել է, որ «Սմերչի» գործարկումը Ստեփանակերի համար ընկալելի չէ:

Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանն ունի 30 «Սմերչ», որոնցից 18-ը գնել է Ռուսաստանից, 12-ը՝ Ուկրաինայից:

The HALO Trust-ը բրիտանական բարեգործական և ամերիկյան ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը զբաղվում է դաշտային ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ, որոնք կարող են վտանգ ներկայացնել քաղաքացիական անձանց համար: HALO Trust-ի անձնակազմը հաշվում է ավելի քան 7000 սակրավոր Լեռնային Ղարաբաղում, Կամբոջայում, Մոզամբիկում, Սոմալիում, Շրի-Լանկայում, Էրիտրեայում, Աբխազիայում, Չեչնիայում, Կոսովոյում, Անգոլայում և Աֆղանստանում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---