Նախարար. Պիտի հասնենք նրան, որ դիմորդը ԳԹԿ-ում քննություն հանձնի, առանց նշելու՝ ուր է դիմում

Նախարար. Պիտի հասնենք նրան, որ դիմորդը ԳԹԿ-ում քննություն հանձնի, առանց նշելու՝ ուր է դիմում

PanARMENIAN.Net - Ներկա տեղեկատվական դարաշրջանում գիտելիքի 80 տոկոսն ուսանողն ինքն է ստեղծում, դասախոսներն ընդամենն օգնում են դասավորել գիտելիքը: Այս մասին ասել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը «Հյուսիսային համալսարանի դիմակայությունը 21-րդ դարի մարտահրավերներին» խորագրով գիտական խորհրդի ընդլայնված նիստում, հայտնում է Panorama.am-ը:

«Ներկայումս եթե ուսանողն ու դասախոսն ամեն օր չաշխատեն իրենց վրա, նրանք դուրս կմնան ժամանակակից գործընթացներից: Դրա համար պետք է փորձենք արմատապես վերարժևորել կրթական համակարգը, որ կարողանանք մեր երկրում լուրջ խնդիրներ լուծել»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ օրենքի առջև հավասար են բոլոր համալսարանները` պետական և ոչ պետական, և բուհական համակարգի ձևաչափը հիմնախդրի մեջ է` մի դեպքում պետությունը հանդես է գալիս որպես հիմնադիր և այդ դեպքում նրանք շահույթ չեն հետապնդում, իսկ մասնավոր համալսարանների մեծ մասը ՍՊԸ-ներ են և շահույթի նպատակ ունեն:

Ըստ նախարարի` այն, որ այս ամենը մի տեղում է կենտրոնացված, հանգեցնում է անհավասարության: «Պետք է կարողանանք հասնել նրան, որ դիմորդը ԳԹԿ-ում հանձնի քննություն` առանց նշելու, թե որ բուհ է պատրաստվում դիմել, հետո դիմի մեկ այլ հաստատություն` անվճարի համար իր փաստաթղթերը վերցնելու, և այս դեպքում մենք պետք է առաջնայնությունը տանք սոցիալապես անապահով խմբերին: Այս ամենից հետո միայն, ունենալով երկու փաստաթղթերը, դիմորդն ազատ կլինի դիմել որևէ բուհ, որը հետո կհայտարարի իր ընդունելության շեմը: Նման ձևաչափով կազմակերպելով ընդունելությունը` համակարգում երկու խնդիր կլուծվի` սոցիալական արդարության և պետական ու մասնավոր բուհերի միջև առկա` պետպատվերով տեղերի հետ կապված խոսակցությունների վերացման: Բացի այդ, անհրաժեշտ է ընդլայնել համալսարանական ինքնակառավարումը»,- նշել է նախարարը, հայտնում է կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը:

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը հայտնել է, որ ապրիլյան մարտերում զոհված զինծառայողների ընտանիքների անդամները բուհում անվճար սովորելու հնարավորություն ունեն, նրանց նաև հանրակացարանով կապահովեն:

Ընթերցեք նաև. Նախարար. 10-ամյա կրթությանը չենք վերադառնա

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---