HBO-ն դատի կտա Pornhub-ին «Գահերի խաղի» բաց տեսարանները հրապարակելու համար

HBO-ն դատի կտա Pornhub-ին «Գահերի խաղի» բաց տեսարանները հրապարակելու համար

PanARMENIAN.Net - Ամերիկյան HBO հեռուստաալիքը հայտարարել, է, որ պատրաստվում է դատի տալ Pornhub կայքին լայն մասսայականություն վայելող «Գահերի խաղը» հեռուստասերիալի բաց տեսարանները վերահրապարակելու համար:

НВО-ն մեղադրել է պոռնոկայքին հեղինակային իրավունքների խախտման համար: Հեռուստաալիքը նաև հայտարարել է, որ պոռնոկայքում հայտնվելը կարող է վնասել դերասանների ու ալիքի հեղինակությանը:

«HBO-ն քայլեր է ձեռնարկում նյութերը հեռացնելու ուղղությամբ», - գրում է Sun-ը: Pornhub տվյալներով, առավել մեծ պահանջարկ են վայելում Դայներիս Տարգարիենի դերակատարուհի Էմիլիա Կլարկի մասնակցությամբ հոլովակները: 2015-ն Կլարկը ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ կին Esquire ամսագրի կողմից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

Կարդացեք նաև. «Գահերի խաղը». Ստուգիր սերիալի վերաբերյալ գիտելիքներդ

Արձակուրդային հեռուստաշրջան. 10 սերիալ, որոնք կարելի է դիտել ամռանը

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---