15  01.06.16 - Ֆիլատելիստական ցուցահանդեսի բացում

Հատուկ բացիկ` նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսին

Հատուկ բացիկ` նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Ամերիկայի Հայկական համագումարի գրասենյակի նախասրահում տեղի է ունեցել ֆիլատելիստական ցուցահանդեսի բացում՝ Հանրապետության օրվա և Հայաստանի առաջին Հանրապետության 98–րդ տարեդարձի կապակցությամբ:

«Հայփոստ» ՓԲԸ-ն հատուկ այս առիթով թողարկել է Առաջին օրվա դրոշմակնիք և հատուկ բացիկ, որի պաշտոնական մարումը տեղի է ունեցել ցուցահանդեսի բացմանը: Մարումը իրականացրել են «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսաելյանը, «Յունիքոմպ» ՓԲԸ նախագահ Արմեն Բալդրյանը:

Այս ցուցահանդեսի վայրի ընտրությունը կրում է խորհրդանշական բնույթ. հենց այս շենքում է հաստատվել Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ հունիսի 4-ը, ժամը՝ 11:00-17:00, հայտնում է «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---