Օզբիլիսի մրցաշրջանը «Ռայո Վալեկանոյում» ավարտվել է. Մեկնում է «Բեշիքթաշ»

Օզբիլիսի մրցաշրջանը «Ռայո Վալեկանոյում» ավարտվել է. Մեկնում է «Բեշիքթաշ»

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ավարտել է «Ռայո Վալեկանո»-ում վարձակալական հիմունքներով անցկացրած մրցաշրջանը:

25-ամյա կիսապաշտպանը 2016-ի հունվարի վերջ «Բեշիկթաշից» վարձավճարով տեղափոխվել է մադրիդյան ակումբ, սակայն, բաց էր թողել մադրիդցիների անընդմեջ 3 հանդիպում, և պաշտոնապես չէր ներկայացվում:

Օզբիլիսն այժմ Հայաստանի հավաքականի հետ Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Նա նշել է, որ ցանկանում է նոր մրցաշրջանում իրեն լավագույնս դրսևորել թուրքական «Բեշիքթաշում»:

Ֆուտբոլիստը հայտարարել է, որ իսպանական ակումբում հնարավորություն չի ունեցել իր ցանկացածի չափ դաշտում գտնվել, թուրքական Sporcope.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

«Ինձ մշտապես պատրաստ եմ պահել խաղ անցկացնելու համար: Հիմնականում խաղում եմ կիսապաշտպանության աջ գծում, սակայն անհրաժեշտության դեպքում կարողանում եմ խաղալ 2 գծերում էլ: Ցանկանում եմ նոր մրցաշրջանում ինձ լավագույնս դսևորել մարզիչների առջև: Ակումբ եմ գալիս հիմնական կազմում խաղալու նպատակով»,- ասել է հայ ֆուտբոլիստը:

Օզբիլիսն նշել է, որ Իսպանիայից միշտ հետևել է Բեշիքթաշի խաղերին. «Բավական լավ ֆուտբոլիստներ են խաղում թիմում: Հատկապես համոզված եմ, որ Եվրոպայում կարևոր խնդիրներ ենք լուծելու»:

Արազ Օզբիլիսը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։ Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։

2013-ին Օզբիլիսը տեղափոխվել է մոսկովյան «Սպարտակ»:

3 ակումբում Օզբիլիսը 6 խաղաշրջանում 93 խաղի է մասնակցել` դառնալով 18 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում նա 4 գնդակ է իրացրել` մասնակցլեով 22 խաղի:

«Այաքսի» կազմում Արազը երկու անգամ հաղթել է Հոլանդիայի առաջնությունում` 2010/11 և 2011/12 խաղաշրջաններում: 2009 թ. ճանաչվել է «Ակաքսի» «Ապագա տաղանդ»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---