ՀՀ հատուկջոկատայինները ուսումնական տագնապով զորավարժություն են անցկացրել

ՀՀ  հատուկջոկատայինները ուսումնական տագնապով   զորավարժություն են անցկացրել

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով զորամասում ազդարարվել է ուսումնական տագնապ, տրվել են համապատասխան առաջադրանքներ:

Մշտական տեղակայման վայրից ստորաբաժանման զինանձնակազմը նախանշված ժամանակահատվածում տեղափոխվել է գործողությունների շրջան, որտեղ փայլուն կերպով իրականացրել է առաջադրված ուսումնական խնդիրները: Ամփոփելով արդյունքները` Օհանյանը բարձր է գնահատել ստորաբաժանման հրամանատարության և անձնակազմի գործողություններն ու պատրաստվածությունը, ուսումնական թիրախների խոցման արդյունավետությունը, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խրախուսել է ուսումնական խնդիրների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին, հորդորել այսուհետ ևս պատրաստ լինել ցանկացած պահի և ցանկացած բնույթի առաջադրանք կատարելուն:

Մայիսի 26-ին Հայաստանի ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում ավարտվել է ՀԱՊԿ ԱԱՀՈւ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ամփոփելով զորավարժությունների արդյունքները, բարձր գնահատական է տվել հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների գործունեությանը` նշելով, որ հատուկ նշանակության ուժերը լավ փորձառություն ձեռք բերեցին` բանակային ստորաբաժանումների հետ համագործակցության առումով:

Ընդհանուր առմամբ զորավարժությանը մասնակցել է անձնակազմի և ԶՈւ 500 անդամ, ավելի քան 20 միավոր հատուկ տեխնիկա և զրահամեքենաներ, 4 մարտական և ռազմատրանսպորտային ուղղաթիռ: Մասնակցել են ՌԴ, ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---