ԵԱՀԿ ՄԽ. Սարգսյանն ու Ալիևը հունիսին կհանդիպեն

ԵԱՀԿ ՄԽ.  Սարգսյանն ու Ալիևը հունիսին կհանդիպեն

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն հունիսի ընթացքում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման նպատակով:

Այդ մասին է նշվում Մինսկի խմբի՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներին հետևած հայտարարությունում:

Ապրիլյան պատերազմից հետո նախագահների առաջին հանդիպումը կայացել էր մայիսի 17-ին Վիեննայում:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---