Թուրք պրոֆեսոր. Ինչո՞ւ պետք է երիտթուրքերի պաշտպանը դառնանք, ժխտումը մեզ խայտառակում է

Թուրք պրոֆեսոր.  Ինչո՞ւ պետք է երիտթուրքերի պաշտպանը դառնանք, ժխտումը մեզ խայտառակում է

PanARMENIAN.Net - Երկար տարիներ 1915-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածն ուսումնասիրած թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման առնչությամբ պահանջել է, որ Թուրքիան հայերից ներողություն խնդրի՝ պատճառած ցավի համար, գրում է թուրքական T24 կայքը։

Օրանը նշել է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի նաև «այդ աղետը մինչ այժմ սեփական քաղաքացիներից թաքցնելու համար»։

«Ես ինչո՞ւ պետք է պաշտպանեմ երիտթուրքերի սպանությունները»,-հարցրել է պրոֆեսորը, գրում է Tert.am-ը։

Բասքըն Օրանը նշում է, որ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն տարբեր կողմերից կարելի է նայել։ «Թուրքիան շտապ պետք է հայտարարություն տարածի, տեղի ունեցածի համար ներողություն խնդրի»,-ասել է նա։

Օրանի պահանջների մեջ անգամ հայերի ունեցվածքի փոխհատուցման հարց է բարձրացվում։

«Քանի դեռ թուրքական պետությունը շարունակում է ջայլամի քաղաքականությունը, միջազգային հանրության կողմից «ծեծն ավելանալու ու խստանալու է»»,-ասել է նա։

«Սկզբում ասում էին. «Հայե՞ր են սպանվել։ Դա ի՞նչ է», ապա շարունակեցին՝ ասելով. «Մենք նրանց չենք սպանել, այդ նրանք են մեզ սպանել», այժմ ասում են՝ «Կռիվ է եղել»։ Այդ ժխտումները մեր երկիրը խայտառակում են։ Ես ինչո՞ւ երիտթուրքերի սպանությունների պաշտպանը դառնամ»,- ասել է Օրալը։

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավորներից առնվազն 7-ը կողմ են քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը

Ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկած միակ պատգամավորը բացատրել է՝ ինչու

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---