Կաթողիկոսը՝ Բունդեսթագի նախագահին. Բանաձևը կարևոր է ոճիրների կրկնությունը կանխարգելելու համար

Կաթողիկոսը՝ Բունդեսթագի նախագահին. Բանաձևը կարևոր է ոճիրների կրկնությունը կանխարգելելու համար

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը նամակ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին և իր գնահատանքն ու երախտագիտությունը հայտնել հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ:

Մայր աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ իր նամակում կաթողիկոսը բարձրորեն արժևորելով պատմական արդարության վերականգնմանն ի նպաստ Գերմանիայի քաղաքական ու հասարակական գործիչների և ամբողջ ժողովրդի արտահայտած բարի կամքը, մասնավորապես ընդգծել է.

«Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված այս բանաձևը կարևոր քայլ է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ 20-րդ դարասկզբին գործված եղեռնագործության պատմական իրողությունը վերստին փաստելու, այլև կանխարգելելու այդօրինակ ոճիրների կրկնությունը պատմության մեջ: Կայացված որոշումը մեծ վկայություն է և հրավեր համայն աշխարհին` ընդվզելու և մերժելու երկրագնդի տարբեր անկյուններում մարդկության դեմ գործված հանցանքների առնչությամբ դրսևորվող ժխտողական քաղաքականությունը»:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Կարդացեք նաև՝ Արամ Ա-ն Մերկելին հիշեցրել է Սիսի կաթողիկոսարանի ճակատագրի մասին

Գերմանացիների 74%-ը կողմ է Ցեղասպանության ճանաչմանը, 91%-ը չի վստահում թուրքերին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---