ԵՊՀ-ն տարածված 2 մասնագիտությամբ անվճար կրթության հնարավորություն չի տվել 3 հունիսի 2016 - 17:49 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հունիսի 1-ի՝ բուհ դիմումների ընդունման վերջին օրվա դրությամբ, Երևանի պետական համալսարան դիմորդների թիվը կազմել է 3.193: 2016/2017 ուսումնական տարվա համար հատկացված անվճար տեղերի քանակը կազմում է 363, իսկ վճարովի տեղերի քանակը՝ 3.046: ԵՊՀ-ում մաթեմատիկա ուսումնասիրելու համար հատկացվել է անվճար 18, վճարովի 50 տեղ, իսկ դիմել է 104 հոգի: Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի համար հատկացվել է 32 անվճար տեղ և 160 վճարովի, իսկ դիմել է 256 մարդ: Ֆիզիկա ուսումնասիրելու հնարավորություն տվող ֆակուլտետը հատկացրել է 27 անվճար և 50 վճարովի տեղ, դիմորդների թիվը՝ 51: Քիմիան ուսումնասիրել ցանկացողների համար հատկացվել է 7 անվճար և 26 վճարովի տեղ, դիմել է ընդամենը 11 հոգի: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համար դիմել է 82 մարդ, հատկացվել է 140 վճարովի տեղ, իսկ անվճար սովորելու հնարավորություն չի տրվում: Անվճար կրթություն ստանալու հնարավորություն չկա նաև իրավագիտության մասնագիտությամբ, դիմել է 236 հոգի, վճարովի տեղերը՝ 130: Տեղեկատվական անվտանգության ֆակուլտետը կարող է ընդունել 12 անվճար տեղով և 35 վճարովի տեղով, դիմել է 84 դիմորդ: Աշխարհագրության ֆակուլտետը հատկացրել է 6 անվճար, 60 վճարովի տեղ, դիմել է 26 մարդ: Երկրաբանություն ֆակուլտետի համար հատկացվել է 6 անվճար, 45 վճարովի տեղ, դիմորդների թիվը՝ 9: Պատմություն սովորելու ցանկություն է հայտնել 69 մարդ, անվճար տեղերի քանակը՝ 8, վճարովի՝ 75: Արվեստաբանության համար 3 անվճար տեղ կա, 40՝ վճարովի, դիմել է ընդամենը 9 մարդ: Տնտեսագիտություն ուսումնասիրելու համար 106 հոգի է դիմել, 3 անվճար տեղ կա, 120՝ վճարովի: Կառավարում ֆակուլտետի համար հատկացվել է 2 անվճար տեղ, 65 վճարովի, դիմել է 94: Ֆինանսներ ուսումնասիրել է ցանկանում 64 հոգի, հատկացվել է 2 անվճար, 65 անվճար տեղ: Լրագրությանհամար անվճար 5 տեղ է հատկացվել, վճարովի՝ 60, դիմել է 86 հոգի: Հոգեբանություն ուսումնասիրելու համար հատկացվել է 5 անվճար տեղ, 65 վճարովի, իսկ դիմել է 33 հոգի: Փոլիսոփայության ֆակուլտետը հատկացնում է 5 անվճար, 40 վճարովի տեղ, դիմել է 30 հոգի: Սոցիալոգիա անվճար հիմունքով կուսումնասիրի 5 ուսանող, վճարովի 50 տեղ է հատկացվել, դիմել է 23: Անգլերեն լեզու և գրականություն ուսումնասիրել ցանկացողների համար հատկացվել է 6 անվճար, 135 վճարովի տեղ, դիմել է 113 հոգի: Արաբագիտություն ֆակուլտետը հատկացնում է 5 անվճար տեղ, 40 վճարովի, դիմել է 34 հոգի, իրանագիտության համար հատկացվել է 5 անվճար տեղ, 40 վճարովի, դիմել է 26 հոգի: Կովկասագետ դառնալու համար հատկացվել է 4 անվճար, 60 վճարովի տեղ, դիմել է 59 մարդ: Կարդացեք նաև՝ ՀՀ շրջանավարտների կրթվածության վայրիվերումները՝ թվերով Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |