«Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագիր. Անվճար իրավաբանական օգնության որակը կբարձրանա

«Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագիր. Անվճար իրավաբանական օգնության որակը կբարձրանա

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել «Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Ծրագիրն իրականացվել է ABA ROLI հայաստանյան ներկայացուցչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Այն ամբողջական տեղեկատվական բազա է, որը հնարավորություն է ընձեռում կենտրոնացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող Հանրային պաշտպանի գրասենյակների փաստաթղթաշրջանառությունը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն, անդրադառնալով ծրագրի ընձեռած հնարավորություններին, նշել է, որ դրա գործարկմամբ հանրային պաշտպանների աշխատանքային ծանրաբեռնվածությունը զգալիորեն կթեթևանա:

«Ծրագիրն ունի գործունեության ընթացքում կիրառված փաստաթղթերի արխիվացման և հաշվետվությունների ավտոմատ գեներացման համակարգ: Հանրային պաշտպանները հնարավորություն կստանան ցանկացած պահի և ցանկացած վայրից կատարել իրենց աշխատանքային գործառույթները, ստանալ հանձնարարականներ, իսկ ՀՊԳ ղեկավարին հնարավորություն կտա արդյունավետ կերպով բաշխել գործերը, իրականացնել հսկողություն, վարել ընթացիկ և ավարտված գործերի վիճակագրություն և այլ գործառույթներ»,-նշել է նա:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը նշել է, որ ծրագրով ներդրված մոդուլների արդյունավետ կիրառման արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնության որակը: Նա ընդգծել է, որ ծրագիրն իր տեսակով միակն է ամբողջ տարածաշրջանում և այս իմաստով դրա կատարելագործման և զարգացման համար ակնկալում է շարունակական համագործակցություն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---