Հալեպում հրթիռակոծությունից վնասվել են «Զվարթնոց» եկեղեցին ու վարժարանը

Հալեպում  հրթիռակոծությունից վնասվել են «Զվարթնոց» եկեղեցին ու վարժարանը

PanARMENIAN.Net - Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել հունիսի 2-ին Նոր գյուղ հայաշատ շրջանում զոհված 4 հայի՝ 1942-ին ծնված Վազգեն Ճապաղջուրյանի, 1949-ին ծնված Խաչիկ Աբուլապությանի, 1967-ին ծնված Հովսեփ Ջանեցյանի և 1954-ին ծնված Լևոն Քելխաչերյանի հոգեհանգիստը:

Նոր գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց, ինչի հետևանքով էլ զոհվել էին հայերը:

Լուրջ վնասներ է կրել հայ կաթողիկե համայնքի Սբ Երրորդությունը՝ «Զվարթնոց» եկեղեցին: Իսկ «Զվարթնոց» վարժարանի համարյա բոլոր դասարանները կիսաքանդ վիճակում են, գրում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:

Լուրջ վնասվել է նաև եկեղեցու «Աղաջանյան» սրահը. եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են:

Կարդացեք նաև. «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները հատել են թուրք-սիրիական սահմանը և գրոհել Սիրիայի բանակի դիրքերը

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---