Զեկույց. ՀՀ-ն՝ ահաբեկչության հետ նվազագույն խնդիրներ ունեցող երկիրն է տարածաշրանում

Զեկույց. ՀՀ-ն՝ ահաբեկչության հետ նվազագույն խնդիրներ ունեցող երկիրն է տարածաշրանում

PanARMENIAN.Net - «Իսլամանակ պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո գտնվող Իրաքի և Սիրիայի տարածքները նախորդ տարվա ընթացքում նվազել են, սակայն՝ խմբավորման ահաբեկիչներին հաջողվել է ահաբեկչական հարձակումներ կազմակերպել Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի տարածքներում: ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ահաբեկչության դեմ պայքարի մասին զեկույցի համաձայն, դուրս մղվելով Սիրիայի և Իրաքի որոշ շրջաններից, ԻՊ-ի ահաբեկիչներին հաջողվել է նոր կողմնակիցներ գրավել այլ շրջաններում:

Իսկ Հայաստանը, Բալթյան երկրների, Պորտուգալիայի, Շվեյցարիայի և Ֆինլանդիայի հետ միասին զեկույցում ընդհանրապես չի ներառվել, որպես ահաբեկչության հետ նվազագույն խնդիրներ ունեցող երկիր: Տարածաշրջանի երկրներից ահաբեկչության հետ կապված իրավիճակը վատագույնն է Թուրքիայում, որը, ըստ զեկույցի, ունի ներքին և արտաքին ահաբեկչության խնդիր, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

«Մեզ անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ, թե երիտասարդներին ինչն է տանում դեպի ծայրահեղականություն և ստիպում նրանց միանալ ահաբեկիչներին», - նշում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության՝ ահաբեկչության դեմ պայքարը համակարգող Ջասթին Սիբերելը:

Զեկույցի համաձայն, «Բոքո Հարամ»-ի ահաբեկիչները 2015-ին սպանել են հազարավոր մարդկանց Չադում: Սոմալիում «Ալ Շաբաբ»-ի ահաբեկիչներն իշխանափոխության փորձի ընթացքում զանգվածային սպանություններ են կազմակերպել, իսկ Մերձավոր Արևելքում և Հնդկաստանում կրկին գլուխ է բարձրացրել Ալ Քաիդան:

«Ուղղակի ահաբեկիչներ սպանելով՝ անհնար է վերացնել ահաբեկչությունը: Անհրաժեշտ է հաղթահարել ահաբեկչություն ծնող քաղաքական, տնտեսական և սոցիալական պատճառները», - նշում է «Բրուքինգս» հաստատության վերլուծաբան Քեննեթ Փոլաքը:

Չնայած զեկույցում նշված են մոտ 60 ահաբեկչական կազմակերպություն, Միացյալ Նահանգների համար հիմնական վտանգ է ներկայացնում ԻՊ-ը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---