Հարցում. ՌԴ-ում սկսել են ավելի վատ վերաբերվել Հայաստանին ու Ադրբեջանին

Հարցում. ՌԴ-ում սկսել են ավելի վատ վերաբերվել Հայաստանին ու Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վերլուծական «Լևադա-կենտրոնը» հարցում է անցկացրել պարզելու համար, թե ինչպես են ՌԴ քաղաքացիները վերաբերվում տարբեր երկրներին, ում են համարում բարեկամ, իսկ ում թշնամի:

Հարցումն անցկացվել է 2016-ի մայիսի 20-23-ը քաղաքային և գյուղական 1600/800 բնակավայրի բնակիչների շրջանում ՌԴ 48 տարածաշրջանի 137 բնակավայրից: Հետազոտությունն անցկացվել է հարցման մասնակիցների տանը`անձնական հարցազրույցի տեսքով:

Ռուսաստանի բարեկամ կամ դաշնակից երկրների առաջին հնգյակում են` Բելառուսը 50%-ով, Ղազախստանը 39%-ով, Չինաստանը 34%, Հնդկաստանը 18%-ով և Հայաստանը 13%-ով: Հարցվածները վերոնշյալ երկրները համարում են Ռուսաստանի հանդեպ առավել բարեկամաբար տրամադրված: Ադրբեջանին բարեկամ է համարում հարցվածների ընդամենը 7%-ը:

Մինչդեռ 2014-ին և 2015-ին Հայաստանը բարեկամ երկիր էր համարում ռուսաստանցիների 15% և 18%-ը: Ընդ որում 18%-ն ամենաբարձր ցուցանիշն է 2006-ից ի վեր: Ադրբեջանի ցուցանիշն այդ տարիներին եղել է համապատասխանաբար 9% և 11%, որը ամենաբարձր ցուցանիշն է 2006-ից ի վեր:

Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների թվում են ԱՄՆ-ն (72%), Ուկրաինան (48%), Թուրքիան (29%), Լեհաստանը (24%), Լատվիան և Լիտվան ( 23%): Հաճախ են նշվել նաև Գերմանիան (19%), Մեծ Բրիտանիան (18%), Էստոնիան (16%) և Վրաստանը (10%):

Ընթերցեք նաև. ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջատար լինելու հետ համաձայնությունը 2007-ից ի վեր նվազել է 1/4-ով

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---