ԱԺ փոխխոսնակ. Զավեշտալի է, բռնակալ Ալիևը ժողովրդավարության դասեր է տալիս Գերմանիային

ԱԺ փոխխոսնակ. Զավեշտալի է, բռնակալ Ալիևը ժողովրդավարության դասեր է տալիս Գերմանիային

PanARMENIAN.Net - Ադրբեջանի բռնակալական պետության բռնակալ ղեկավարը կեղծիքի և պրովոկացիայի մեջ է մեղադրում ժողովրդավարական երկրի պատգամավորներին: Այս մասին ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի՝ Բաքվում կայացած հանդիմանը համատեղ արված հայտարարությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ համատեղ մամուլի ասուլիսում դատապարտել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

«Դա անարդար է, երկակի ստանդարտներ, պատմության խեղաթյուրում: Մենք չենք կարող հանդուրժել դա և չենք հանդուրժի: Բունդեսթագի որոշումը քաղաքական պատվեր է»,- ասել է Ալիևը:

«Ալիևն ասում է, որ սա կեղծիքի վրա հիմնված պրովոկացիա է և Ադրբեջանը սա չի հանդուրժի, այսինքն՝ Ադրբեջանի բռնակալական պետության բռնակալ ղեկավարը կեղծիքի և պրովոկացիայի մեջ է մեղադրում ժողովրդավարական երկրի պատգամավորներին: Դա զավեշտալի, ծիծաղելի է և ևս մեկ անգամ բռնակալ Ալիևը իր այցից առաջ իրեն զավեշտալի իրավիճակի մեջ է դնում արդեն գերմանական Բունդեսթագի պատգամավորների և Գերմանիայի հասարակության առաջ»,-ասել է նա, գրում է Tert.am-ը:

Շարմազանովը կարծում է, որ Ալիևն ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, որ Ադրբեջանն անցած տարի ևս մեկ անարդարության հետ է առնչվել, երբ Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 12-ին Ադրբեջանին մեղադրել է, որ այնտեղ չկա դեմոկրատիա և օգտվելով առիթից Ալիևն իր այցից առաջ՝ Գերմանիայի նկատմամբ իր դժգոհության մասին է հայտնել:

«Սա ծիծաղելի է, որովհետև երկու բռնատիրական պետության՝ մեկը վարչապետ և մյուսը ղեկավար, նստել են և խոսում են դեմոկրատիայից: Բռնակալ Ալիևը ժողովրդավարության դասեր է տալիս դեմոկրատական Բունդեսթագի պատգամավորներին: Սա նույն բանն է, որ Ստալինն ու Հիտլերը, կամ Թալեաթն ու Հիտլերը իրար հետ նստեին ու խոսեին դեմոկրատիայից: Կարծում եմ, որ այդ ամենից հետո Գերմանացի մեր բարեկամները ավելի լավ կհասկանան հայ ժողովրդին, թե ինչպիսի հարևան մենք ունենք»,-ասել է նա:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---