Օլիմպիական խաղերում Ադրբեջանի հավաքականի 70%-ն օտարերկրացիներ են

Օլիմպիական խաղերում Ադրբեջանի հավաքականի 70%-ն օտարերկրացիներ են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարը հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք ներկայացնելու են երկիրը Ռիոյի Օլիմպիական խաղերում:

45 մարզիկից 31-ը Ադրբեջանի քաղաքացիություն ստացած օտարերկրացիներ են: Այսինքն Ադրբեջանի Օլիմպիական խաղերի հավաքականում 70%-ը օտարերկրացիներ են ՌԴ-ից, Կուբայից, Ուկրաինայից, Եթովպիայից, Բուլղարիայից, Սլովենիայից, Իրանից, Մոլդովայից, Բելառուսից և Վրաստանից, հայտնում է Haqqin.az-ը:

Ցուցակը կհամալրի ևս 4 անուն` ծանրորդներ և ձյուդոյիստներ, սակայն զգալի փոփոխություններ արդեն չեն լինի:

Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերը կանցնեն օգոստոսի 5-21-ը Ռիո դը Ժանեյրոյում: Կխաղարկվի մեդալների ռեկորդային հավաքածու` 301: Ակնկալվում է նաև ռեկորդային թվով երկրների մասնակցություն` 206: Հայաստանը ևս կմասնակցի Ռիո-2016-ին, հայ մարզիկների վերջնական ցուցակը դեռ հաստատված չէ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---