Կիբերանվտանգության կենտրոնը նիստ է անցկացրել. Փախչանյանն ընդգրկվել է հոգաբարձուների խորհրդում

Կիբերանվտանգության կենտրոնը նիստ է անցկացրել. Փախչանյանն ընդգրկվել է հոգաբարձուների խորհրդում

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստի ընթացքում, ի թիվս օրակարգային հարցերի, քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հայտարարված ՏՏ և բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթին վերաբերող խնդիրներ: Հոգաբարձուների խորհրդի կազմում է ընդգրկվել պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթին կարող են մասնակցել 2016 թվականի ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա, ՏՏ և բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբեռանվտանգություն: Մրցույթի նպատակն է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումը, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելը:

Խորհրդի կազմում ներկայացված են ՏՏ և բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներ: Հոգաբարձուների խորհրդի անդամներն են. ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ, քհծ 2-րդ դասի պետական խորհրդական Մուրադ Իսախանյանը, ԵրՄՄԳ ՓԲԸ տնօրեն Արսեն Թառոյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը, ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ տնօրենների խորհրդի քարտուղար Լևոն Պետրոսյանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---