Մինչև հունիսի 10-ն անձրև և ամպրոպ է սպասվում, կարկուտը հավանական է

Մինչև հունիսի 10-ն անձրև և ամպրոպ է սպասվում, կարկուտը հավանական է

PanARMENIAN.Net - Սև ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հունիսի 4-ին հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ակտիվ ամպրոպային գործունեություն և հորդառատ անձրևներ:

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես և կանխատեսվել էր Ցիկլոնի ազդեցությունը հանրապետության տարածքում կպահպանվի մինչև հունիսի 10-ը ներառյալ, որի հետևանքով հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կրկին մեծ է մնում կարկտի հավանականությունը:

Ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի հունիսի 7-9-ին, որի հետևանքով կմեծանա և անձրևների ինտենսիվությունը և տևողությունը: Նշված ժամանակահատվածում ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:

Հունիսի 7-9-ն պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 3-5 աստիճանով:

Հունիսի 4-ին հանրապետության տարածքում տեղացած կարկուտի ժամանակ ԱԻՆ համապատասխան ծառայությունը հանրապետության տարածքով մեկ տասնյակից ավելի կարկտավտանգ ամպ է ներգործության ենթարկել՝ ընդհանուր առմամբ, 40 հազարից ավել կրակոց կատարելով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---