Հրեաների պատասխանն Անկարային. Ի տարբերություն Թուրքիայի, Գերմանիան իր պատմությունը չի հերքում

Հրեաների պատասխանն Անկարային. Ի տարբերություն Թուրքիայի, Գերմանիան իր պատմությունը չի հերքում

PanARMENIAN.Net - Գերմանիան, որպես Հոլոքոսթը ճանաչած ու դրա համար լիակատար պատասխանատվություն կրած երկիր, ունի բարոյական իրավունք մատնանշել Թուրքիային, որ վերջինս սխալ է գնահատում իր պատմությունը:

Այդ մասին է հայտարարել Հրեական համայնքների դաշնության ղեկավար Ալեքսանդր Բորոդան, մեկնաբանելով Թուրքիայի արդարադատության նախարար Բեքրի Բոզդաղի խոսքերն այն մասին, թե Գերմանիան այրում էր հրեաներին, իսկ այժմ մեղադրում է Թուրքիային ցեղասպանություն գործելու մեջ:

«Գերմանիան, որը նախկինում շատ սխալներ է գործել, հասկանում է, որ մի ցեղասպանության մասին լռելը կարող է բերել դրա կրկնմանն ապագայում», - նշել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար:

Կարդացեք նաև. Թուրք ազգայնականները սպառնում են սպանել Բունդեսթագում ցեղասպանության բանաձևը նախաձեռնողին

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---