Շվեյցարացիների մեծ մասը դեմ է քվեարկել երաշխավորված եկամտի ներդրմանը

Շվեյցարացիների մեծ մասը դեմ է քվեարկել երաշխավորված եկամտի ներդրմանը

PanARMENIAN.Net - Երաշխավորված եկամտի ներմուծման գաղափարը աջակցություն չի ստացել Շվեյցարիայի քաղաքացիների մեծամասնության շրջանում: Հանրաքվեն անցել է հունիսի 5-ին:

Ըստ հանրաքվեի արդյունքների առաջին նախնական հաշվարկների, որոնք հրապարակել է Հանրային կարծիքի ուսումնասիրության ինստիտուտը Շվեյցարիայի հանրային հեռուստատեսության պատվերով, երաշխավորված եկամտի օգտին է քվեարկել քաղաքացիների միայն 18,2%-ը: Դեմ է քվեարկել շվեյցարացիների 81,8%-ը, հայտնում է Ինտերֆաքսը շվեյցարական ԶԼՄ-ների վրա հղումով:

Շվեյցարացիները հանրաքվեով պետք է որոշեին` ցանկանում են ամսական 2500 շվեյցարական ֆրանկ (2250 եվրո) ստանալ, անկախ իրենց վաստակից կամ դրա առկայությունից: Դրական պատասխանի դեպքում անչափահասները կստանային 625 ֆրանկ: Այս քվեարկության հիմքում ընկած գաղափարն այն է, որ պետք է վերացնել կապը եկամտի և զբաղվածության միջև:

Սակայն, հանրաքվեի մասնակիցները որոշեցին, որ, ինչպես նախկինում, Շվեյցարիայի քաղաքացիները պետք է ապրուստը վաստակեն աշխատելով, իսկ հանրությունը հետագայում ևս կգործի հայտնի սկզբունքով` «յուրաքանչյուրից ըստ ունակությունների, յուրաքանչյուրին` ըստ աշխատանքի»:

Եթե այդպիսի օրենք ընդունվեր, Շվեյցարիան կդառնա առաջին երկիրն աշխարհում, որը կապահովի իր քաղաքացիներին ամսական եկամուտով, առանց որևէ պայմանի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---