Բարիկյանը՝ բայդարկա թիավարության միջազգային մրցաշարի հաղթող

Բարիկյանը՝ բայդարկա թիավարության միջազգային մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Անսսե քաղաքում կայացել է բայդարկա և կանոե թիավարության «Մեծ նավակ» պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ մարզիկները:

Մեկտեղանոց բայդարկա թիավարության 17.5 կմ տարածությունում մրցաշարի չեմպիոն է դարձել Տիգրան Բարիկյանը, երկրորդ տեղում է Տիգրան Շահվերդյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իտալիայի մասնակիցը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Մրցաշարը, որին մասնակցել են 19 երկրի ներկայացուցիչներ, կայացել է հունիսի 3-4-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---