ԻՊ-ն արգելել է Մոսուլի 2 մլն բնակիչներին լքել քաղաքը

ԻՊ-ն արգելել է Մոսուլի 2 մլն բնակիչներին լքել քաղաքը

PanARMENIAN.Net - Իրաքյան Մոսուլում մանում է մոտ 2 մլն բնակիչ, որոնց «Իսլամական պետության» գրոհայիններն արգելել են հեռանալ քաղաքից: Այդ մասին տեղեկացրել է Մոսուլի նախկին բնակիչ, լրագրող ու քաղաքագետ Գանեմ Ալ Աբեդը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մինչ ԻՊ հարձակումը Մոսուլի բնակչությունը մոտ 3,5 մլն էր: Բնակիչների մի մասը փախել է` բոլոր քրիստոնյաները, շիաները,եզդիները և կրոնական մյուս փոքրամասնությունները, քրդերի մի մասը, այն սունիները, որոնք չեն ցանկանում մնալ գրոհայինների իշխանության տակ»,-ասել է Ալ Աբեդը:

Փոխարենը Մոսուլում են հավաքվել գրոհայիններին համակրող սունիները:

Այսպիսով, Մոսուլի բնակչությունն այժմ 2 մլն է, որը պատանդ է դարձել գրոհայինների ձեռքում: «Վերջին շրջանում հումանիտար իրավիճակը քաղաքում աղետալի է դարձել: Սննդամթերքի պակաս կա, այն ինչ վաճառվում է շուկայում, շատ թանկ է: Աշխատանք քաղաքում չկա, փող` նույնպես»,-ասել է նա: Մարդիկ ծախսում են վերջին խնայողությունները: Մոսուլում շրջանառվում են իրաքյան դինարներն ու ԱՄՆ դոլարներ` ԻՊ հայտարարած «ոսկե դինարների» թողարկումը զուտ PR էր միայն:

Մինչդեռ, ավելի վաղ հայտնի դարձավ, որ քրդական «փեշմերգա» ջոկատների գրոհը Մոսուլի ուղղությամբ, որը վերահսկում են «Իսլամական պետության» ուժերը, նպատակ չի հետապնդում ազատագրել քաղաքը: Քրդերը չեն շտապում ազատագրել Մոսուլը, քանի որ պարզ չէ, թե ով է վերահսկելու քաղաքը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ քրդական «փեշմերգա» ջոկատները, որոնք գրոհում են իրաքյան Մոսուլի արվարձանները, մարտերի 3 օրում ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայիններից 120 քկմ տարածք են ազատագրել: Մոսուլից դեպի արևելք «փեշմերգա» ջոկատներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել 9 գյուղ:

Գրոհն Էլ Ֆալուջայի ուղղությամբ սկսվել էր մեկ շաբաթ առաջ: Այդ ընթացքում իրաքյան բանակը մի քանի բնակավայր է ազատագրել: Սպանվել է ԻՊ քաղաքային մարմնի ղեկավար Հաջի Համզան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրաքի դաշնային ոստիկանության անվտանգության ուժերն ազատագրել են Էլ Ֆալուջա քաղաքի Հարարիյաթ շրջանը «Իսլամական պետության» գրոհայիններից` քաղաքի ազատագրման գործողության մեկնարկից մի քանի ժամ անց:«/i»

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---