Թուրքիայից ՀՀ ներկրված բանջարեղենի ծավալը 5 ամսում ավելացել է

Թուրքիայից ՀՀ ներկրված բանջարեղենի ծավալը 5 ամսում ավելացել է

PanARMENIAN.Net - Ապրիլ-մայիսին Թուրքիայից Հայաստան լոլիկ, վարունգ, կաղամբ չի ներկրվել: Այս տվյալները տրամադրել են ԳՆ Սննդամթերքի անվտանգության պաշտպանության պետական ծառայությունից:

Չնայած դրան, 2015-ի համեմատ ավելացել են Թուրքիայից ներկված վարունգի, պղպեղի, կարտոֆիլի, կաղամբի ծավալները, գրում է Panorama.am-ը:

2016-ի հինգ ամսվա ընթացքում Թուրքիայից բերվել է 108 տոննա 421 կգ լոլիկ, որից 85 տոննա 236 կգ-ն՝ մարտին: 2015-ի համեմատ լոլիկի ներկրման ծավալն ավելացել է, 2015-ի 5 ամսվա ընթացքում Հայաստան է ներկրվել 19 տոննա 714 կգ լոլիկ:

2015-ի առաջին հինգ ամսվա ընթացքում Թուրքիայից կարտոֆիլ չի ներկրվել: Պաշտոնական վիճակագրությամբ, այս տարվա ընթացքում Թուրքիայից կարտոֆիլ ներկրվել է միայն մայիս ամսին՝ 371 տոննա:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը մայիսի սկզբին հայտնել էր, որ Թուրքիայից լոլիկի և վարունգի ներմուծումը տասնյակ տոննաներով նվազել է:

Գյուղնախարարություն. Հայկական շուկայում թուրքական լոլիկ չենք հայտնաբերել

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---